Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեցին ՌԴ ԴԺ Պետական դումայի պատգամավոր Պավել Շպերովը, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պատգամավորներ Տատյանա Կուսայկոն ու Յուրի Արխարովը ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի ուղեկցությամբ:
ԱԺ-ից հայտնում են, որ Ռուս խորհրդարանականները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Հյուրերը եղան նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան ցեղասպանությունը փաստող ցուցանմուշներին, գրառում կատարեցին «Պատվավոր հյուրերի» հուշամատյանում: