00:00:00

Ֆրանսիայի վարչապետ. Ոստիկանի սպանությունը Փարիզի արվարձանում հարձակում էր Ֆրանսիայի դեմ

13:59, 24 ապրիլ 2021 Աշխարհ

Փարիզի արվարձանում ոստիկանի սպանությունը հարձակում էր Ֆրանսիայի Հանրապետության վրա: Այս մասին հայտարարել է վարչապետ Ժան Կաստեքսը, փոխանցում է Reuters-ը: «Հանրապետությունը հերթական անգամ հարձակման է ենթարկվել: ֆրանսիական պետությանը եւս մեկ անգամ վտանգ է սպառնում: Մենք դա թույլ չենք տա»,- ասել է Կաստեքսը: Նախօրեին Ռամբույեի ոստիկանական բաժանմունք մուտք գործած մի տղամարդ ոստիկանի էր դանակահարել: Նախագահ Էմանուել Մակրոնն ի պատասխան հայտարարել էր, որ Ֆրանսիան կրկին ահաբեկչության զոհ է դարձել: Հարձակվողը՝ Ֆրանսիայում բնակվող Թունիսի քաղաքացին, գնդակահարվել էր ոստիկանության սպաների կողմից: Հետաքննությանը մոտ կանգնած դատաբժշկական աղբյուրը հայտնում է, որ հարձակվողն «Ալլահու աքբար» է բղավել: Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազը հայտնել է, որ հարձակվողն ավելի վաղ ուսումնասիրել է հանցագործության վայրը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր