00:00:00

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Էրդողանի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է, որ պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Հաղորդում է Սպիտակ տունը

23:24, 23 ապրիլ 2021 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ․ երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները և պայմանավորվել հունիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել, հաղորդում է Սպիտակ տունը: «Բայդենը փոխանցել է երկկողմ կառուցողական համագործակցության և տարաձայնությունների արդյունավետ կարգավորման հարցում իր շահագրգռվածությունը։ Առաջնորդները պայմանավորվել են հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպում անցկացնել, որպեսզի քննարկեն երկկողմ և տարածաշրջանային հարցերի ամբողջական շրջանակը»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ: Երկու երկրների նախագահների հեռախոսազրույցը տեղի է ունեցել ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրերի ֆոնին, թե Բայդենը մտադիր է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր