00:00:00

Այս տեմպերով որ գնանք, կունենանք գրանցված աշխատատեղերի ռեկորդ Հայաստանի պատմության մեջ. Վահան Քերոբյան

16:08, 22 ապրիլ 2021 Տնտեսություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ ապրիլի 22-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 40 հարց, որից 35-ը չի զեկուցվում: Եվս երկու հարց գաղտնի է: Նիստի մեկնարկին վարչապետը հայտարարեց, որ տնտեսության վերականգնման հերթական ազդակն են ստացել:
«Մենք տնտեսության վերականգնման հերթական ազդակն ենք ստացել, եւ ըստ էության կարող ենք արձանագրել, որ 2021 թվականի մարտին մենք աշխատատեղերի եկամուտ եւ աշխատավարձ ունեցող աշխատատեղերի թվի աճ ենք ունեցել», - ասաց նա:
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն արձագանքեց, որ անցյալ տարվա համեմատ 0-ից բարձր վարձատրվող աշխատատեղերը ավելացել են 2500-ով: «Հարկման բազան կազմել է ավելի քան 131 միլիարդ, որը 2020 թվականի համեմատ ավելի է 7,5 միլիարդով: Միջին հարկման բազան կազմել է 211 հազար 5 հարյուր, որը 2020 թվականի նկատմամբ՝ ավել է 12 հազարով», - ասաց ՊԵԿ նախագահը՝ նշելով, որ թվերի հավաստիության մասով կասկածելն անմտություն է: ՊԵԿ նախագահը նկատեց, որ ավելացած աշխատատեղերի մեջ կան ինչպես նոր աշխատատեղեր, այնպես էլ ստվերից դուրս եկած աշխատատեղեր. «Ապրիլին 2019-ի համեմատ ապրանքաշրջանառության եւ գործարքների քանակով այն աճել է 20-22 տոկոսով: Ստվերի հատվածը մեծ է, քանի որ ունենք հսկողական աշխատանքներ, որտեղ թվային պատկերները հստակ են»: Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, թե առևտրաշրջանառության մասով պետք է հաշվի առնել, որ գնաճ էլ կա: ՊԵԿ նախագահն ասաց, որ գնաճի գործոնը կա։ «Ապրիլ ամսվա ցուցանիշները, սակայն, դեռ հրապարակված չեն։ Շատ ավելի ուշ համապատասխան վերլուծությունը հնարավոր է իրականացնել», - ընդգծեց Հովհաննիսյանը: Վարչապետն ասաց, թե 2018 թվականի նկատմամբ՝ այս տարի կա 85 հազար 38 աշխատատեղի տարբերություն: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ իր հերթին արձագանքեց, թե վերլուծությունները ցույց են տալիս, որ սա տնտեսական աճի հետևանք է: «Այս տեմպերով որ գնանք, կունենանք գրանցված աշխատատեղերի ռեկորդ Հայաստանի պատմության մեջ։ Սա խոսում է այն մասին, որ աշխատատեղերի շուկան ամբողջությամբ վերականգնվել է: Անհամբերության սպասում ենք վիճակագրության կոմիտեի տվյալներին, որ տեսնենք, թե ինչ տվյալներ ունենք ՀՆԱ-ի եւ տնտեսական ակտիվության ցուցանիշի մասով», - ասաց նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր