00:00:00

Չեխիայի դեսպանին կանչել են ՌԴ ԱԳՆ

22:42, 18 ապրիլ 2021 Աշխարհ

Չեխիայի դեսպանին կանչել են ՌԴ ԱԳՆ, երբ հայտնի է դարձել, որ Պրահան որոշել է արտաքսել ռուս դիվանագետներին երկրից: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով գերատեսչության աղբյուրին: Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ արտաքին քաղաքականության գերատեչությունը վճռական բողոք էր հայտնել Չեխիայի իշխանություններին՝ հայտարարելով, որ պատասխան միջոցառումներ է ընդունելու: ՌԴ դեսպանության 18 աշխատակցի արտաքսման որոշում կայացնելու մասին նախօրեին հայտարարել էր Չեխիայի ԱԳ նախարար Յան Գամաչեկը՝ նշելով, որ երկրի հատուկ ծառայությունների տվյալներով՝ նրանք ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության սպաներ են: Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշն, իր հերթին, հայտարարել էր, որ նրանք առնչություն ունեն 2014 թվականին Վրբետիցե գյուղի զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի կազմակերպմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր