00:00:00

Հունաստանը չի կարող անտեսել Թուրքիայի հետ իր տարաձայնությունները. ԱԳ նախարար

23:58, 18 ապրիլ 2021 Աշխարհ

Հունաստանը չի  կարող անտեսել Թուրքիայի հետ իր տարաձայնությունները տարածքային վեճերի հարցում Միջերկրական ծովում եւ այլ հարցերում, եւ, չնայած որոշումը բարդ է, սակայն անհնարին չէ: Այդ մասին հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիքոս Դենդիասը Kathimerini թերթին տված հարցազրույցում: «Անհնար է հեռանալ հարցերից, որոնց շուրջ մենք ունենք տարբեր հայացքներ ու մոտեցումներ»,-ասել է Նիքոս Դենդիասը:
Նա նշել է, որ Հունաստանի բացառիկ տնտեսական գոտու եւ Թուրքիայի հետ Էգեյան ծովում ու Միջերկրական ծովում կոնտինենտալ շելֆի սահմանազատումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի վրա: «Ես չեմ տեսնում Թուրքիայի դիրքորոշման կոշտացում հարցերում, որոնք վերաբերում են Էգեյան ծովին եւ արեւելյան Միջերկրական ծովին: Սակայն ես իսկապես տեսնում եմ ֆիքսված դիրքորոշում, որը դուրս է գալիս միջազգային իրավունքի սահմաներից, ինչը բարդացնում է, սակայն անհնարին չի դարձնում կարգավորման հեռանկաները»,-ասել է նա: Դենդիասն ասել է, որ հրավիրել է Չավուշօղլուին Աթենք բանակցությունները շարունակելու համար, եւ դա կարող է օգնել հող նախապատրաստել Հունաստանի վարչապետ Կիրիաքոս Միցոտաքիսի եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի միջեւ հանդիպման համար: Հիշեցնենք, որ անցած հինգշաբթի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Դենդիասն ու նրա թուրք գործընկեր Չավուշօղլուն ունեցել են լեզվակռիվ, որն արագորեն վերաճել է երկու կողմերից կտրուկ մեղադրանքների: Դա 2015 թվականից ի վեր Հունաստանում Թուրքիայի արտաքին գործերի նախարարի առաջին այցն էր, որի նպատակն էր գտնել ընդհանուր եզրեր Անկարայի հետ բանակցությունների դրական օրակարգի համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր