00:00:00

ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Պրահային ռուս դիվանագետներին արտաքսելու որոշման պատճառով

21:00, 18 ապրիլ 2021 Աշխարհ

Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Չեխիայի իշխանություններին ռուս դիվանագետների արտաքսման համար: «Պատասխան միջոցներ կընդունենք, որոնք կստիպեն այդ սադրանքի հեղինակներին գիտակցել մեր երկրների միջև հարաբերությունների բնականոն զարգացման հիմքերը խախտելու պատասխանատվության իրական ծավալը»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: ԱԳՆ-ից ընդգծել են, որ այդ քայլը «վերջին տարիներին Չեխիայի նախաձեռնած հակառուսական ակցիաների» շարունակությունն է: «Չի կարելի չնկատել նաև ամերիկյան հետքը: Փորձելով հաճոյանալ ԱՄՆ-ին՝ վերջերս Ռուսաստանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցների ֆոնին՝ Չեխիայի իշխանություններն այս առումով գերազանցել են անգամ օվկիանոսից այն կողմ գտնվող իրենց տերերին»,- հավելել են ԱԳՆ-ից: Հիշեցնենք, որ Չեխիայի ԱԳ նախարարի ժամանակավո պաշտոնակատար Յան Գամաչեկը նախօրեին հայտարարել էր ՌԴ դեսպանության 18 աշխատակցի արտաքսելու որոշման մասին, որոնք, նրա խոսքով, ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության և Գլխավոր հետախուզական վարչության սպաներ են և առնչություն են ունեցել Վրբետիցե գյուղի զինամթերքի պահեստում 2014 թվականին տեղի ունեցած պայթյունին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր