00:00:00

ԵԱՀԿ-ում մտահոգված են Ուկրաինայի շուրջ լարվածության աճով

16:52, 18 ապրիլ 2021 Աշխարհ

ԵԱՀԿ գործող նախագահ եւ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը քննարկել են Ուկրաինայում անվտանգության շուրջ իրավիճակն ու ապաէսկալացիայի կոչ արել: Վերջին շաբաթների ընթացքում Անն Լինդեն քննարկել է իրավիճակը նաեւ Ուկրաինայի եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարների հետ: Զրույցի ընթացքում Շմիդը հաստատել է, որ Շվեդիան կշարունակի կատարել իր մանդատը՝ որպես նախագահ, որպեսզի նպաստի ապաէսկալացիային եւ հակամարտությունների կանխարգելմանը՝ ԵԱՀԿ սկզբունքներին եւ պարտավորություններին համաձայն: «Մենք Գլխավոր քարտուղարի հետ արդյունավետ քննարկում ենք ունեցել Ուկրաինայում եւ դրա շուրջ աճող լարվածության կապակցությամբ մեր մտահոգությունների վերաբերյալ: Մենք ընդգծել ենք, որ անդամ պետությունները պետք է գործեն Վիենայում ստորագրված փաստաթղթի համաձայն, որն առանցքային տարրն է մեր ընդհանուր անվտանգության համար եւ կարեւոր գործիքն է ռազմական ռիսկերը նվազեցնելու համար վստահությունն ամրապնդելու ուղղությամբ, որն ընդունվել է բոլոր անդամ պետությունների կողմից»,-ասել է Լինդեն: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ միանում է հետագա էսկալացիայից խուսափելու կոչին: Լինդեն եւ Շմիդը նաեւ մտահոգությամբ արձանագրել են հրադադարի խախտման բարձր մակարդակը: Նրանք համաձայնել են, որ անհրաժեշտ է անհապաղ լիարժեք հրադադար պահպանել Ուկրաինայի արեւելքում: Կողմերը նաեւ քննարկել են Սեւ ծովի որոշ մասերում մուտքի սահմանափակման մասին վերջերս տարածված հաղորդագրություններն ու պատրաստակամություն հայտնել պահպանել շփումներ խնդիրը լուծելու ուղղությամբ՝ միջազգային իրավունքի համաձայն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր