00:00:00

Էմանուել Մակրոնը մտադիր է բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի հետ

22:38, 17 ապրիլ 2021 Աշխարհ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շուտով բանակցություններ կվարի Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ելիսեյան պալատի հուշագրին: Ուրբաթ օրը Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն: Այս առիթով Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի նվիրվածությունը Ուկրաինայի միասնությանը եւ ինքնիշխանությանը, ասվում է հուշագրում: «Հանրապետության նախագահը եւ նախագահ Զելենսկին տեսակոնֆերանսի միջոցով զրուցել են նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Նրանք միասին արձանագրել են, որ 2019թ. դեկտեմբերի 9-ին կայացած Փարիզի գագաթաժողովի եզրակացությունները լիովին արդիական են մնում եւ պահանջում են Ռուսաստանից պարտավորություններ Ուկրաինայի հետ՝ դրանց իրականացումը հեշտացնելու համար։ Մոտ ժամանակներս հանրապետության նախագահը բանակցություններ կվարի նախագահ Պուտինի հետ»,- ասվում է հուշագրում: Նշելով Դոմբասի շուրջ համաձայնության հասնելու դժվարությունը եւ ռազմական էսկալացիայի ռիսկերը՝ Մակրոնը մատնանշել է Մինսկի պայմանավորվածությունները կատարելու եւ հակամարտության ամուր քաղաքական լուծում փնտրելու անհրաժեշտությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր