00:00:00

Ռուսաստանը որոշել է վտարել Ուկրաինայի հյուպատոսին

20:17, 17 ապրիլ 2021 Աշխարհ

Ուկրաինայի հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկը, որը նախկինում ձերբակալվել էր ԱԴԾ-ի կողմից՝ գաղտնի տեղեկատվություն ստանալու փորձի ժամանակ, ապրիլի 19-ից 72 ժամվա ընթացքում ստիպված կլինի լքել Ռուսաստանի տարածքը։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։ Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ ապրիլի 17-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Ռուսաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վ. Պոկոտիլոն կանչվել է ՌԴ ԱԳՆ: «Ռուսական կողմը մատնանշել է այս տեսակի գործունեության անթույլատրելիությունը, որն անհամատեղելի է հյուպատոսական աշխատակցի կարգավիճակի հետ եւ վնասում է Ռուսաստանի Դաշնության անվտանգության շահերին: Հայտարարվել է, որ Ռուսաստանի տարածքում նրա մնալն անցանկալի է, եւ առաջարկվել է ապրիլի 19-ից 72 ժամվա ընթացքում լքել նրա սահմանները»,- ասված է հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր