00:00:00

Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն համագործակցության հնարավորություն ունեն՝ չնայած տարաձայնություններին. Սպիտակ տուն

20:21, 16 ապրիլ 2021 Աշխարհ

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարող են համատեղ աշխատել որոշ ոլորտներում՝ չնայած առկա տարաձայնություններին։ Այս մասին հայտարարել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։ «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է բանակցություններ եւ հանդիպում անցկացնել։ Այդ հեռախոսազրույցում նախագահը նաեւ հայտարարել է, որ հետեւանքներ կլինեն գործողությունների համար՝ լինի դա հաքերություն, թե այլ խնդրահարույց պահվածք ռուսական ղեկավարության կողմից, - ասել է Փսակին։ - Նախագահն առաջարկել է հանդիպում՝ ազդանշան ուղարկելու համար. մենք տարաձայնություններ կունենանք, մենք չենք կարող անտեսել դա, բայց մեր նպատակն է՝ ունենալ կանխատեսելի և կայուն հարաբերություններ։ Մենք կարող ենք չհամաձայնել տարբեր ոլորտներում և կշարունակենք դա, բայց նաև հավատում ենք, որ հնարավորություն կա միասին աշխատել որոշ ոլորտներում» ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր