00:00:00

Եվրոպական խորհրդի նախագահը Ուկրաինային «անսասան աջակցություն» է հայտնել

23:26, 15 ապրիլ 2021 Աշխարհ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը «անսասան աջակցություն» է հայտնել Ուկրաինային: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո Շառլ Միշելն ասել է, որ «ԵՄ-ն միասնական է Ուկրաինայի հետ իր համերաշխության մեջ», հայտնում է AP-ն: Նրա որակմամբ՝ Ռուսաստանի գործողությունները սահմանին «իրենցից ներկայացնում են սպառնացող եւ ապակայունացնող գործողություններ»: Միշելը նաեւ հայտնել է, որ մասնակցելու է Ուկրաինայում Ղրիմի պլատֆորմի գագաթաժողովին, որը տեղի կունենա օգոստոսի 23-ին՝ երկրի Անկախության օրվա նախօրեին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր