00:00:00

Ռուսաստանում 4 տարվա ազատազրկման են դատապարտել ադրբեջանցի ռեփերին

22:25, 15 ապրիլ 2021 Աշխարհ

Մոսկովյան դատարանը հինգշաբթի 4 տարվա ազատազրկման է դատապարտել ադրբեջանցի ռեփեր Էլմին Գուլիևին. նրան դատապարտել են թմրանյութի ազդեցության տակ գտնվելով մի քանի անցորդի վրաեթրի ենթարկելու համար Մոսկվայի կենտրոնում: Ինչպես հայտնում է РБК-ն՝ հղում անելով դատարանի մամուլի ծառայությանը, Գուլիևին դատապարտել են 4 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում: Բացի այդ, նրան 3 տարով զրկել են վարորդական իրավունքից: Ավտովթարը տեղի է ունեցել 2020 թվականի սեպտեմբերին: Գուլիևը Infiniti մակնիշի մեքենայով երկու անցորդի է վրաերթի ենթարկել Մոսկվայի կենտրոնում հետիոտնային անցման վրա և բախվել է շենքին: Ավտովթարի հետևանքով 3 մարդ է տուժել, այդ թվում՝ մեքենայում գտնվող աղջիկը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր