00:00:00

«Բելառուսում Ձեր հուսալի ընկերներն են». Լուկաշենկոն Ալիևին առաջարկել է օգնել պատերազմից հետո ԼՂ տուժած տարածքների վերականգնման հարցում

16:39, 14 ապրիլ 2021 Աշխարհ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ադրբեջանցի պաշտոնակցի՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն օգնություն է առաջարկել Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի հետևանքով տուժած տարածքների վերականգնման հարցում: «Մենք երեկ շատ երկար ենք խոսել այդ մասին: Ես շատ ուրախ եմ, որ Դուք` որպես բելառուս ժողովրդի իրական բարեկամ, հասկանում եք, որ առջևում շատ աշխատանք կա անելու: Ծանր աշխատանք, խաղաղ աշխատանք: Եվ պետք է իմանաք, որ Բելառուսում Ձեր հուսալի ընկերներն են: Մեր հնարավորությունները Դուք գիտեք: Մենք այսօր նախարարների, մասնագետներ հետ ևս մեկ անգամ քննարկումներ կանենք»,- «Բելտա» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լուկաշենկոն: «Ադրբեջանը մեծ քայլ է կատարել իր ազգային երազանքին հասնելու ճանապարհին»,- ասել է Լուկաշենկոն: Վերջինս ընդգծել է, որ Բելառուսի և Ադրբեջանի միջև համագործակցությանը չի կարող խոչընդոտել ոչ մի համավարակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր