00:00:00

ՌԴ-ն դեպի արևմտյան սահմաններ է տեղափոխել 2 բանակ և օդադեսանտային զորքերի 3 միավորում

18:39, 13 ապրիլ 2021 Աշխարհ

Ռուսաստանը հսկիչ ստուգման ընթացքում հաջողությամբ իր արևմտյան սահմաններ է տեղափոխել երկու բանակ և օդադեսանտային զորքերի (ՕԴԶ) երեք միավորում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ապրիլի 13-ին հանդես գալով Սևերոմորսկում կայացած խորհրդակցության ժամանակ: Նրա խոսքով՝ զորքերն ուղարկվել են «ուսումնամարտական առաջադրանքների կատարման շրջաններ»: Շոյգուն նշել Է, որ դա արվել է ՆԱՏՕ-ի կողմից սպառնալիքներին ի պատասխան: «Հակազդելով դաշինքի՝ Ռուսաստանին սպառնացող ռազմական գործունեությանը, մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկել»,-ասել է Շոյգուն: Նա հավելել է, որ զորքերը ցուցաբերել են «երկրի ռազմական անվտանգության ապահովման խնդրի կատարման լիակատար պատրաստություն և ունակություն»: «Ներկայում տվյալ միավորումները գործի են դրվել վարժանքներում»,-հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարը: Նա հավելել Է, որ զինված ուժերի հսկիչ ստուգումը, որի ընթացքում զորքերը զորավարժությունների համար տեղափոխվել են ՌԴ-ի արևմտյան սահմաններ, պլանավորվում է ավարտել երկու շաբաթվա ընթացքում: Ապրիլի 6-ին Ռուսաստանի զինված ուժերը հսկիչ ստուգում են սկսել ուսուցման ձմեռային ժամանակաշրջանում: Հաղորդվել Է, որ զորավարժությունները կանցկացվեն բոլոր ռազմական օկրուգներում: Այդ ժամանակ ՌԴ պաշտպանության նախարարությունում ճշտել են, որ ռուսաստանցի զինվորականները ապրիլին կանցկացնեն ավելի քան 4 հազար վարժանք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր