00:00:00

Զելենսկին ժամանել է Թուրքիա

18:45, 10 ապրիլ 2021 Աշխարհ

Երկու երկրների նախագահները կանցկացնեն Ուկրաինայի եւ Թուրքիայի միջեւ բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի իններորդ նիստը Վլադիմիր Զելենսկին իր կնոջ ՝ Ելենայի հետ ապրիլի 10-ին ժամանել է Թուրքիա ։ Այս մասին Facebook-ում հայտնել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Սիբիգան։ «Սկսվել է Վլադիմիր Զելենսկու այցը Թուրքիա», – գրել է դեսպանը և հրապարակել ինքնաթիռի մոտ Զելենսկիների հանդիպման լուսանկարը: Սպասվում է, որ ուկրաինական պետության ղեկավարը կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Երկու պետությունների նախագահների համանախագահությամբ կանցկացվի Ուկրաինայի և Թուրքիայի միջև բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի իններորդ նիստը»,- գրել է Սիբիգան: Սիբիգան նաև նշել է, որ այցի ընթացքում նախատեսվում է մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր