00:00:00

ԱՄԷ-ն տիեզերք կուղարկի արաբական աշխարհի առաջին կին տիեզերագնացին

18:13, 10 ապրիլ 2021 Աշխարհ

Արաբական Միացյալ Էմիրությունները երկու տիեզերագնաց կուղարկի տիեզերք՝ Մուհամեդ ալ-Մոլային եի Նուրա ալ-Մաթրուշին: Այս մասին Twitter-ի իր էջին հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ Մուհամեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումը, փոխանցում է «Գազետա»-ն: Նշվում է, որ այս հավակնորդներն ընտրվել են 4 հազար թեկնածուից եւ շուտով կմիանան Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (NASA)՝ տիեզերագնացների նախապատրաստման ծրագրին: Այսպիսով, Ալ-Մաթրուշն արաբական աշխարհի առաջին կին տիեզերագնացը կդառնա: 2019 թվականի սեպտեմբերի 25-ին «Բայկոնուր» տիեզերակայանից ուղեծիր արձակվեց «Սոյուզ-ՖԳ» կրիչ հրթիռը՝ «Սոյուզ ՄՍ-15» տիեզերանավի հետ միասին: Միջազգային տիեզերակայան ուղեւորվեցին Ռուս տիեզերագնաց Օլեգ Սկրիպոչկան եւ ամերիկացի տիեզերագնաց Ջեսիկա Մեյրը, ինչպես նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) առաջին տիեզերագնաց Հազաա ալ-Մանսուրին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր