00:00:00

ԵԽ նախագահը կորցրել է քունը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած տհաճ միջադեպի պատճառով

16:15, 10 ապրիլ 2021 Աշխարհ

Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը խոստովանել է, որ գիշերները չի կարողանում հանգիստ քնել Անկարայում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը: Միշելը Եվրահանձնաժողովի առաջին կին նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Թուրքիայում հանդիպել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Սակայն եռակողմ  հանդիպման սենյակում, որտեղ նաև արարողակարգային տեսանկարահանում և լուսանկարահանում պետք է տեղի ունենար, տեղադրված էր միայն երկու աթոռ, որոնց վրա նստեցին Միշելն ու Էրդողանը: Եվրահանձնաժողովի նախագահը, անակնկալի եկած, ստիպված եղավ տեղ զբաղեցնելու նրանցից ավելի հեռու՝ բազմոցին: «Շատ եմ ցավում միջադեպի առնչությամբ: Ես այս օրվանից ի վեր ոչ մի գիշեր նորմալ չեմ քնել, քանի որ աչքիս առաջ անդադար այդ տեսարանն է: Դա շոկային իրավիճակ էր»,- ասել է Շառլ Միշելը՝ նշելով, որ այդ պահին վախեցել է որևէ կերպ արձագանքել, քանի որ մտավախություն է ունեցել, թե դա ավելի տհաճ միջադեպի պատճառ կդառնա: «Եթե հնարավոր լիներ, ես հետ կգնայի և կշտկեի իրավիճակը»,- հայտարարել է ԵԽ նախագահը: Ավելի վաղ եվրոպացի մի խումբ գործիչներ խստորեն քննադատել էին պաշտոնական Անկարային կատարվածի համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր