«Այն բազմաթիվ երիտասարդները, որոնք սկսեցին այդ շարժումը, նրանք թշվառ խավից չէին, մարդիկ են, ովքեր արդեն ինչ-որ բան հասկանում են, կարողանում են անել և բացարձակապես չեն ընդունում այս համակարգը: Եվ հենց դա է պատճառը, որ շարժումն ստացավ այսքան մեծ թափ և չսահմանափակվեց ինչ-որ անձի փոփոխությամբ: Չնայած լոզունգներն սկզբում վերաբերվում էին Սերժ Սարգսյանին, բայց եթե ինքը շարժումն ուղղված չլիներ համակարգի դեմ, ապա Սերժ Սարգսյանի հրաժարականի պարագայում պարզապես կհանգչեր: Բայց մարդիկ, առավել ևս երիտասարդները, շատ լավ հասկացան, որ սա անձի դեմ կռիվ չէ, սա համակարգի դեմ է»,- ասաց նա:Ըստ Բաբայանի՝ իրականում մեզ սպասվում է շատ երկար ճանապարհ, որովհետև համակարգ փոխելը բարդ ու երկար աշխատանք է պահանջում:
Պետք է հասկանալ, որ համակարգը մեկ օրում ու վարչապետի փոփոխության միջոցով չի լուծվում: Նրա խոսքով՝ նախ պետք է այդ համակարգը փոխենք յուրաքանչյուրս մեր մեջ:Ռուբեն Բաբայանը կարևոր է համարում այն, որ շարժման գիտակցությունը ծագեց հասարակության մեջ, ոչ թե վերևից պարտադրվեց:«Վերևից պարտադրվածը, եթե հասարակությունը հասունացած չէ, շատ հեշտ է լինում փոխել, տանել հետ: Իսկ երբ հասարակությունն է նման պահանջ դնում, միշտ գտնվում է այդ պահանջներին բավարարող առաջնորդը: Եվ սա հասունացել էր մեր հասարակության մոտ», նշեց նա:Անդրադառնալով հարցին, թե ինչ դասեր պետք է քաղեն այս իրավիճակից քաղաքական կուսակցությունները, Ռուբեն Բաբայանն ասում է, որ պատմությունը պետք է լավ իմանան: Բոլոր այն կուսակցությունները, որոնք հայտարարել են, թե եկել են տասնյակ տարիներով մնալու իշխանության, շատ դառը ճակատագիր են ունեցել:«Իրականում մենիշխանության մեջ դու կործանվում ես՝ որպես կուսակցություն: Կյանքը բալանս է պահանջում, երեխա ծնվելու համար տղամարդ ու կին է պետք: Եվ եթե մենք ուզում ենք, որ մեր հասարակական կյանքը զարգանա, և հզոր ընդդիմություն, և իշխանություն է պետք: Ժողովրդավարությունը ոչ թե մեծամասնության իրավունքի մեջ է, այլ նաև փոքրամասնության իրավունքի: Եթե չկա փոքրամասնության իրավունքը, որը կարող է զսպել մեծամասնության ճնշումները, նա միշտ կարող է արդարանալ՝ մենք մեծամասնություն ենք, ինչ ուզում, անում ենք»,- նշեց նա: