00:00:00

Կենցաղային վեճ ու դանակահարություն Վանաձորում․ հարվածը եղել էր կրծքավանդակին

21:14, 07 ապրիլ 2021 Իրավական

Ապրիլի 3-ին «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքով բուժօգնության է դիմել 38-ամյա մի տղամարդ։ Նրան դանակահարել էին: Ոստիկանությունից  հայտնում են, որ հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեց` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ հաղորդումից ժամեր անց պարզվեց կասկածյալի ինքնությունը: Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Վանաձորի Գրիգոր Լուսավորչի և Շիրվանզադեի փողոցների խաչմերուկում ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր Գրիգոր Լուսավորչի փողոցի 58-ամյա մի բնակիչ: Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը ներկայացավ ոստիկանության Տարոնի բաժին: Նա տվել է խոստովանական ցուցմունք և ներկայացրել դանակը։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր