00:00:00

Ռուսաստանն առաջարկում է անօդաչու թռչող սարքեր արտահանել Հայաստան

20:02, 07 ապրիլ 2021 Աշխարհ

Ռուսաստանն ու Հայաստանը ողջ ծավալով իրականացնում են ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի քարտուղար Վալերիա Ռեշետնիկովան: «Հայաստանը շարունակում է մնալ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում մեր ավանդական գործընկերներից մեկը: Երկու կողմերի միջև ավելի վաղ կնքված պայմանագրերի համապատասխան բոլոր մատակարարումներն իրականացվում են իրենց ժամկետներում և ողջ ծավալով»,- ասել է Ռեշետնիկովան՝ նշելով, որ համագործակցությունը շարունակվելու է:
Անդրադառնալով նոր գործարքներ կնքելու հավանականությանը՝ նա հայտնել է, որ այդ հարցերի մշակումը կիրականացվի պլանային կարգով: Ռեշետնիկովան չի բացառել ռուսական անօդաչու սարքերի մատակարարումը Հայաստանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր