00:00:00

Մետրոյից բերման ենթարկվածի խուզարկությամբ մարիխուանա է հայտնաբերվել

19:35, 06 ապրիլ 2021 Իրավական

Ապրիլի 1-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Գյումրի քաղաքի 22-ամյա մի բնակչի բերման ենթարկեցին բաժին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց յուրահատուկ հոտով բուսական զանգված և կաթուցիչ՝ նույնանման զանգվածով։ Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պահում է իր օգտագործման համար։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Քննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր