00:00:00

Եվրոպական դեղերի գործակալությունը հաստատել է AstraZeneca-ի և թրոմբոզի առաջացման միջև կապը

15:51, 06 ապրիլ 2021 Աշխարհ

France 24-ը հայտնում է, որ Եվրոպական դեղերի գործակալության մամուլի խոսնակը հաստատել է «AstraZeneca» հակակորոնավիրուսային պատվաստանյութի և արյան թրոմբի առաջացման միջև կապը: Պատվաստանյութն օգտագործելուց հետո արյան թրոմբոզի դեպքեր են  արձանագրվել մի քանի երկրներում, արձանագրվել են նաև մահվան դեպքեր։
Այս պահին ԵՄ շուկայում թույլատրվում են 3 ընկերությունների պատվաստանյութերը՝ Pfizer/BioNTech-ինը, որը գնվել է շուրջ 600 միլիոն դեղաչափով, Moderna-ինը, որը գնվել է 160 միլիոն դեղաչափովը, AstraZeneca-ինը, որը գնվել է մոտ 400 միլիոն դեղաչափով։ Հիշեցնենք, որ դեղամիջոցի օգտագործումը դադարեցրել են մի քանի երկրներում՝ Մեծ Բրիտանիա, Դանիա, Նորվեգիան, Իսլանդիան, Բուլղարիան, Ռումինիան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը և այլն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր