Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը դատական կարգով վիճարկել է իրեն պաշտոնից ազատելու մասին որոշումը։ Մարտի 23-ին նա երկրորդ հայցադիմումն է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի։
Ըստ հայցվոր Տիրան Խաչատրյանի՝ այս պայմաններում ավելի քան ակնհայտ է, որ իրեն զորամասի անձնակազմի ցուցակներից հանումը պետք է տեղի ունենար արձակուրդից վերադառնալուց հետո միայն, որը, սակայն, ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամանների պատճառով չի իրականացվել, որպիսի փաստերի համադրությունը ևս վկայում է նրա մասին, որ գործող օրենսդրական կարգավորումների անտեսման պայմաններում ՀՀ պաշտպանության նախարարի գործողություններն ուղղված են եղել բացառապես հայցվորի կողմից իր զբաղեցրած՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնի ազատմանը և հեռացմանը:
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատարանը գտել է, որ տվյալ դեպքում բացակայում է ներքին համոզմունք այն մասին, որ պատասխանողին բարենպաստ վարչական ակտ ընդունելու և Տիրան Խաչատրյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում վերականգնելուն պարտավորեցնելու պահանջի մասով հայցի ապահովման համար միջոցներ չձեռնարկելը կարող է հանգեցնել տվյալ պահանջի շրջանակներում գործով կայացվող դատական ակտի կատարման անհնարինությանը կամ կդժվարացնի դրա կատարումը, ուստի Դատարանը գտնում է, որ հայցվոր Տիրան Խաչատրյանի կողմից ներկայացված հայցի ապահովման մասին միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման:
Միևնույն ժամանակ դատարանը դատական նիստի օր է նշանակել մայիսի 4-ին՝ ժամը 11։30-ին։