00:00:00

Covid-19-ի շուրջ 900 դեպք մեկ օրում. Վրաստանը համաճարակի 3-րդ ալիքի բռնկման եզրին է

12:16, 06 ապրիլ 2021 Աշխարհ

Ապրիլի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 897 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում  284 958 է: Այս մասին Aliq.ge-ի հաղորդմամբ՝ գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: Երեկ իրականացվել է՝ 24 592 թեստավորում, որից 18 536-ը հակամարմինների թեստով, 6 056-ը՝ PCR թեստով: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 196 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 275 220 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 10 մարդ, ընդհանուր՝ 3 832: Դրականության ցուցանիշը՝ օրական 3,65 %, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 1.94%, վերջին 7 օրվանը՝ 2,32%: Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի խոսքով, երկիրը համաճարակի նոր բռնկման եզրին է և շատ կարևոր է այժմ պահպանել բոլոր կանոնները: Նրա խոսքով, երկրում կա վարակի տարածման շուրջ 10 օջախ, որոնք կապված են մեծ հավաքների հետ: Գամկղրելիձեի խոսքով, եթե առաջիկա օրերին երկրում համաճարակային իրավիճակը էլ ավելի վատանա` միջգերատեսչական խորհուրդը քննարկում կունենա տարբեր սահմանափակումների վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր