
Բժշկական կենտրոն հասնելուն պես ոստիկանները զրուցեցին բժշկի հետ. պարանոցի եւ բազկի կտրած-ծակած վերքերով էր տղամարդը բուժօգնության տեղափոխվել: Նա ալկոհոլի ազդեցության տակ էր եւ ի վիճակի չէր բացատություն տալու։
Նոր Խարբերդ մեկնած քրեական հետախույզները պարզեցին, որ տուժողը Նոր Խարբերդի 9-րդ փողոցի տներից մեկում մի քանի բաժակ խմել էր համագյուղացի 41-ամյա ընկերոջ հետ, հետո բակում վիճել էին, որի ընթացքում էլ ընկերը դանակահարել էր նրան։
Կասկածվողը նույն օրը բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Դանակը հայտնաբերվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: