00:00:00

Բայդենը պետք է Հայոց ցեղասպանությունը կոչի իր անունով. Los Angeles Times

19:22, 05 ապրիլ 2021 Աշխարհ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հնարավորություն ունի այս ամիս՝ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածից շուրջ մեկ դար անց կատարվածը կոչել ճշգրիտ եզրույթով՝ ցեղասպանություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Los Angeles Times-ի խմբագրականում: «Զարմանալի է, որ հայերի հետ տեղի ունեցածը «ցեղասպանություն» եզրույթով անվանելու հարցն անգամ քննարկման է դրվում»,- գրում է Los Angeles Times-ը՝ տեղի ունեցածն անվանելով «մարդկության դեմ գործված հանցագործություն, որի ցավը պատմության ընթացքում ավելի է տարածվում, քանի որ կառավարությունները հապաղում են ճանաչել այն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր