00:00:00

ԲԴԽ-ն մերժել է դատավոր Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը

20:11, 05 ապրիլ 2021 Իրավական

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր մերժել է ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը։
ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ խորհրդի 4 դատավոր-անդամները դեմ են քվեարկել դատավորին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարար Ռուսատամ Բադասյանի միջնորդությանը։ «Միջնորդությանը բավարարելու համար անհրաժեշտ է ԲԴԽ անդամների 6 ձայն միջնորդությունը բավարարելու համար։ Ես Վիգեն Քոչարյանը և Դավիթ Խաչատուրյանը հատուկ կարծիք ենք գրելու որոշման վերաբերյալ։ Այն բանից հետո, երբ որոշումը կհրապարակվի, մենք կուսումնասիրենք որոշման պատճառաբանությունները, դրանից հետո որոշման վերաբերյալ կհրապարակենք մեր հատուկ կարծիքը։ Մենք, իհարկե, ենթադրում ենք, թե ինչ հիմքով է մերժվել, սակայն մինչև չտեսնենք՝ հստակ չենք կարող խեսել»: Որոշումը խորհուրդը կհրապարակի 5 օրվա ընթացքում։ Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարի 27.11.2020 թվականի թիվ 114-Ա որոշմամբ վարույթ էր հարուցվել դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ, քանի որ «առկա են դատավորությամբ կամ կոպիտ անփութությամբ կատարված դատավորի վարքագծի կանոնների խախտումների առերևույթ հատկանիշներ»: Միաժամանակ, դատավորը դիմել էր ԲԴԽ-ին՝ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարելու վերաբերյալ՝ նրա կենսաթոշակային տարիքում գտնվելու հիմքով, դատավորն իր դեմ սկսած գործընթացները կապում էր հենց Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու ժամանակ իր հնչեցրած քննադատությունների հետ՝ նշելով, որ այսպես փորձում են կանխել բողոքարկման իր հետագա քայլերը։ Վարույթի քննության ընթացքում հրավիրված երկու նիստերի ժամանակ Պետրոսյանը լքել էր դահլիճը՝ կասկածի տակ դնելով դատարանի օրինական կազմը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր