00:00:00

Ռադայում հայտարարել են, որ Ուկրաինան մոտ Է Դոնբասում լայնամասշտաբ պատերազմի

19:52, 05 ապրիլ 2021 Աշխարհ

«Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» խմբակցությունից Ուկրաինայի Գերագույն ռադայի պատամավոր Իլյա Կիվան հայտարարել Է, որ երկիրը, ինչպես երբեք, մոտ Է Դոնբասում լայնամասշտաբ պատերազմի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Գնահատելով նախագահ Զելենսկու՝ սահման չճանաչող իրավական կամայականության եւ իշխանությունը բռնատիրելու գործողության ներկայիս քաղաքականությունը՝ լիակատար վստահությամբ կարող եմ հայտարարել, որ մենք, ինչպես երբեք, մոտ ենք Դոնբասում լայնամասշտաբ պատերազմի սկսվելուն, որը կընդգրկի ամբողջ Ուկրաինան, ինչը նշանակում Է մեր քաղաքացիների հազարավոր նոր մահեր, եւ դրանք ինչքան շատ լինեն, այնքան լավ Է իշխանության համար»,-ապրիլի 5-ին Կիվան գրել Է իր Telegram-ալիքում: Նա ընդգծել Է, որ դա պատրաստվում Է ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների նկատմամբ ոչ օրինաչափ գործողությունների օրինականացման համար, որոնցից իշխանությունը վախենում Է ինչպես Գերագույն ռադայի առաջիկա վերընտրություններում իր ուղղակի մրցակիցներից»: «Վերընտրությունների մասին որոշումն արդեն վաղուց Է հասունացել նախագահի գրասենյակում, բայց հարկավոր Է միայն մաքրել քաղաքական դաշտը: Պատերազմի սկսվելը, ինչպես նաեւ ցանկացած պահի ամբողջ Ուկրաինայում ռազմական դրություն սահմանելը նշանակում Է իշխանությունից բնակչության դժգոհությունը փոխարինել իրենց կյանքի համար կենդանական վախով»,-կարծում Է պատգամավորը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր