00:00:00

Ապրիլի 6-ին կմեկնարկի թուրք-ադրբեջանական նոր զորավարժությունը

12:23, 05 ապրիլ 2021 Աշխարհ

Ադրբեջանի տարածքում ապրիլի 6-8-ը նախատեսվում է անցկացնել հերթական թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը։ Այս անգամ զորավարժությունը կընթանա Թուրքիայի ու Ադրբեջանի կապի զորքերի զինծառայողների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ զորավարժության ժամանակ օգտագործվելու են կապի ժամանակակից միջոցներ ու կառավարման ավտոմատացված համակարգեր։ ​Կապավորների առաջ դրված են միասնական կապի համակարգ ստեղծելու, զորքերի փոխգործակցությունն ապահովելու, կառավարման դաշտային կենտրոններ ձևավորելու և նմանատիպ այլ ուսումնա-ռազմական խնդիրներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր