00:00:00

Թբիլիսիի բազմահարկ շենքերից մեկում պայթյուն է որոտացել. տարեց կին է զոհվել

00:55, 05 ապրիլ 2021 Աշխարհ

Թբիլիսիի բազմահարկ շենքում պայթյուն է որոտացել, ենթադրաբար, գազի արտահոսքի պատճառով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Միջադեպը տեղի է ունեցել Լիլո շրջանում ՝ քաղաքի ծայրամասում։  Ինչպես պատմել Է ականատես մի կին, շենքից տարհանում են բնակիչներին, ամենայն հավանականությամբ, փլուզման վտանգ կա: «Մենք ապրում ենք ոչ հեռու, լսեցինք շատ ուժեղ աղմուկ։ Ասում են՝ պայթյունը տեղի է ունեցել գազի պատճառով։  Անմիջապես ժամանել են ոստիկանները, շտապօգնությունը, հրշեջները։ <...> Տուժածների եւ զոհերի մասին ոչինչ չգիտենք», - նշել է նա: «Ռուսթավի 2» հեռուստաընկերության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել տարեց կնոջ բնակարանում։  Պատահարի ժամանակ տան բնակչուհին ընկել է 4-րդ հարկից, նա մահացել է հիվանդանոցում, հայտնում է ԶԼՄ-ն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր