00:00:00

Փոխհրաձգություն Ադրբեջան–Իրան սահմանին․ կա վիրավոր

19:04, 04 ապրիլ 2021 Աշխարհ

Ադրբեջանցի սահմանապահները կրակ են բացել Իրանի տարածքից սահմանը հատած երկու քաղաքացու ձերբակալելու նպատակով։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 4-ին` տեղի ժամանակով ժամը 06:15-ի սահմաններում, «Ֆիզուլիի շրջանի Բեյուկ Բահմանլի գյուղի մոտ գտնվող Հորադիզի սահմանապահ ջոկատի տարածքում»։ Զինծառայողները տագնապի ազդանշանով են գործել, սպասարկման գոտին ամբողջովին փակվել է։ Գործողությունների ընթացքում սահմանախախտներից մեկը վիրավորում է ստացել, երկրորդը թաքնվել է դեպքի վայրից և անցել Իրանի տարածք։ Վիրավորին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, նրան տեղափոխել են Ֆիզուլիի (Վարանդա) ախտորոշիչ կենտրոն: Դեպքի վայրում ընդհանուր 5,3 կգ քաշով երկու տուփ թմրանյութ է հայտնաբերվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր