«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր ուղերձում Հռոմի Պապը խոսել է նաև գերեվարվածների հարցի մասին՝ ընդգծելով. «Թող որ նա (Աստված) թույլ տա պատերազմի գերևարվածներին, հատկապես, արևելյան Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում, որպեսզի նրանք ապահով վերադառնան իրենց ընտանիքներ, ու թող նա ոգեշնչի համաշխարհային առաջնորդներին սանձելու նոր զենքերի մրցավազքը»։