00:00:00

Իրանը բացառել է ամերիկյան պատժամիջոցների ցանկացած փուլային չեղարկում

17:59, 03 ապրիլ 2021 Աշխարհ

Իրանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Սաիդ Խաթիբզադեն Press TV-ի հետ հարցազրույցում բացառել է պատժամիջոցների ցանկացած փուլային չեղարկում, որոնք Իրանի դեմ սահմանվել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք: «Ինչպես արդեն բազմիցս հստակ հայտարարվել է, ոչ մի քայլ առ քայլ ծրագիր չի դիտարկվում»,- ասել է Խաթիբզադեն: «Իրանի վերջնական քաղաքականությունն է ԱՄՆ բոլոր պատժամիջոցների չեղարկումը՝ լինեն դրանք պատժամիջոցներ, որոնք Թրամփն է վերականգնել ԳՀՀԾ-ից դուրս գալուց հետո, թե պատժամիջոցներ, որոնք նա նախաձեռնել էր, ինչպես նաեւ պատժամիրջոցներ, որոնք սահմանվել են ցանկացած այլ անվան տակ»,- հավելել է նա: Նրա ելույթը պատասխանն է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Ջալինա Պորտերի հայտարարությանը՝ երեքշաբթի Վիեննայում նախատեսված Իրանի եւ մյուս երկրների ներկայացուցիչների հանդիպման մասին՝ քննարկելու համար 2015 թվականի միջուկային գործարքը: Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Twitter-ում նշել էր, որ Վիեննայի հանդիպման նպատակն է լինելու «բոլոր պատժամիջոցների արագ չեղարկումը, որից հետո Իրանը կդադարեցնի իրավիճակի շտկման միջոցառումներ ընդունել»: «Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ ոչ մի հանդիպում հարկավոր չէ»,- հավելել էր Իրանի ԱԳՆ ղեկավարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր