00:00:00

Ֆրանսիայի ԱԳ նախարարը Իրանին կոչ է արել ձեռնպահ մնալ միջուկային գործարքի նոր խախտումներից

17:55, 03 ապրիլ 2021 Աշխարհ

Ֆրանսիան ողջունում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ բանակցությունների վերսկսումը, սակայն Թեհրանին կոչ է անում ձեռնպահ մնալ գործարքի նոր խախտումներից: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը իր իրանցի գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Ես ողջունել եմ Վիեննայում միջուկային դոսյեի շուրջ քննարկումների առաջիկա վերսկսումը և «...» կոչ Է արել Իրանին կառուցողական մոտեցում ցուցաբերել առաջիկա քննարկումներում, որոնք թույլ կտան առաջիկա շաբաթներին որոշել գործողությունների ծրագիրը, որոնք ուղղված են միջուկային գործարքի կատարմանը լիովին վերադարձին», - ասել Է Լե Դրիանը: Նրա հայտարարության տեքստը տարածել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր