00:00:00

Չի բացառվում, որ Ադրբեջանի միջոցով Թուրքիան կփորձի սադրանքներ հրահրել Արցախում և ՀՀ սահմանին. Նաիրի Հոխիկյան

13:27, 03 ապրիլ 2021

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիան և Ռուսաստանը լայնածավալ պատերազմի շեմին են Լուգանսկում և Դոնեցկում։ Սա երկու երկրների հիբրիդային պատերազմի 5-րդ ճակատն է։ Բոլոր նրանք, ովքեր շարունակում են պնդել, թե ռուսները համագործակցում են թուրքերի հետ, պետք է կարդան թշնամու հետ շփվելու չինական ստրատագեմաները։ Թշնամուն պետք է գրկի մեջ խեղդել, ասում են չինացիները։
Ուկրաինական պատերազմից առաջ արժի, որ հայկական բանակը ավելի շատ կենտրոնանա սահմանային հսկողության վրա։ Չի բացառվում, որ Ադրբեջանի միջոցով Թուրքիան կփորձի սադրանքներ հրահրել Արցախում և ՀՀ սահմանին' Ուկրաինայում ռուսական դիրքերը թուլացնելու և ՌԴ-ի վրա ճնշում գործադրելու համար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր