00:00:00

Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ կապված փաստաբանների հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ

21:50, 01 ապրիլ 2021 Իրավական

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ կապված 53 փաստաբանի կողմից հանցագործության մասին հաղորդումը ՀՀ դատախազությունն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, NEWS.am-ին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։ Ըստ հաղորդման՝ Արմեն Սարգսյանը 2003-2012 թվականներին առնվազն 10 տարվա Միացյալ Թագավորության քաղաքացիություն է ունեցել եւ ՀՀ նախագահ է ընտրվել 02.03.2018թ. այն դեպքում, երբ չի բավարարել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու պահանջը: Արմեն Սարգսյանը կարող էր ՀՀ նախագահ ընտրվել միայն, եթե նրա ՄԹ քաղաքացիությունը դադարեցված լիներ մինչեւ 01.03.2012 թվականը (01.03.2018 — 6 տարի): ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը նախագահի քաղաքացիության մասով հղում է կատարել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված տեղեկանքին, որը ՀՀ նախագահի ընտրության գործընթացում ներկայացվել է ՀՀ ԱԺ: Ուշագրավ է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Ա.Մկրտչյանի 25.03.2021թ. գրությունը, որով հայտնվել է՝ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այլ պետության քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ տեղեկատվություն առկա չի եղել , այդ թվում՝ 2018թ. մարտի 2-ի դրությամբ: ՀՀ ոստիկանության ԱՎՎ բնակչության պետական ռեգիստրում համապատասխան տվյալները մշակվում են քաղաքացու տրամադրված կամ ՀՀ իրավասու մարմիններից ստացված տեղեկությունների հիման վրա: Օտարերկրյա պետության քաղաքացիությունը համարվում է մշակման ենթակա տվյալ եւ մուտքագրվում է ռեգիստր, եթե անձը ներկայացնում է այլ պետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ: ՀՀ նախագահի ընտրության համար Ա.Սարգսյանին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանքը տրվել է հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրում առկա տեղեկատվությունը եւ Արմեն Սարգսյանի կողմից իր դիմումում նշված՝ այլ պետության քաղաքացի չհանդիսանալու վերաբերյալ հայտարարությունը: Այս կապակցությամբ հարկ է նշել նաեւ, որ որեւէ իրավական ակտով սահմանված չէ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալը ստուգելու այլ կարգավորումներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր