00:00:00

Ակնալճի տարածքը պատկանում է Գրիգորյաններին, պետությունն այն չի ընդունել

18:21, 31 մարտ 2021 Իրավական

«Մանվել Գրիգորյանի գործով դատաքննությունը շարունակվում է, միջնորդություն է արված, որ գործը քննվի դատարանում»։ Այս մասին «Հրապարակ»-ին փոխանցեց պաշտպաններից Գուրգեն Գրիգորյանը` նշելով, որ իրենք արդարացում են պահանջում։ Անդրադառնալով Ակնալճի տարածքը պետությանը նվիրաբերելուն, փաստաբանն ասաց. «Ոչ մի գործընթաց տեղի չի ունենում, այն ժամանակ առաջարկ եղել է։ Այս պահին քննարկում չի գնում»։
Տարածքը շարունակում է պատկանել Գրիգորյաններին։ Մանվել Գրիգորյանի ժառանգության վերաբերյալ եւս գործընթացներ չկան, Գուրգեն Գրիգորյանը դժվարացավ նաեւ պատասխանել հարցին, թե արդյոք գեներալը կտակ ունեցե՞լ է, թե՞ ոչ։
Հիշեցնենք՝ նա մեղադրվում էր ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամ յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամ հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան մեկ մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: Գրիգորյանը մեղադրանքը չէր ընդունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր