00:00:00

Մարտի 1-ի գործ գոյություն չունի, գոյություն ունի Ռոբերտ Քոչարյանին ամեն կերպ դատելու գործ.Միհրան Հակոբյան

14:02, 31 մարտ 2021 Իրավական

Երկու տարուց ավել է Հայաստանում սահմանադրական կարգ գոյություն չունի, կա ցեղապետության նման մի երևույթ, որի ղեկավարը փորձում է իր խնդիրներն առաջ տանել զորբայությամբ՝ բռնի մեթոդաբանությամբ: ՍԴ որոշումը դրա ապացույցն էր, որ «Մարտի 1-ի գործ» գոյություն չունի, գոյություն ունի Ռոբերտ Քոչարյանին ամեն կերպ դատելու գործ: Այս մասին ասուլիսին հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը: Անդրադառնալով Ռ.Քոչարյանի և մյուսների գործով նիստին դատախազների չներկայանալուն՝ պատգամավորը կարծում է, որ դատախազները հասկացել են, որ անիմաստ է ներքաշված լինել այդ խնդրի մեջ. «Քոչարյանի գործում ներգրավված դատախազները կարմիր գծերը շատ վաղուց անցել են, իրենք խնդիրներ ունեն օրենքի և բարոյականության հետ և այս մարդիկ չեն հասկանում՝ ինչի համար պետք է Նիկոլ Փաշինյանի կացինը առած ապօրինի գործողությունների մասնակցեն»,-ասաց Հակոբյանը: Նախկին պատգամավորը վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանի դեմ սահմանադրական եղանակով պայքարելը անարդյունավետ է. «Նիկոլ Փաշինյանի հետ սահմանադրական խաղ խաղալը արդյունավետության հետ կապված խնդիրներ է առաջացնում, դա մոտ ապագայում պարզ կլինի բոլորի համար: Երբ դու խաղում ես մի խաղի կանոններով, որը քո մրցակիցը չի ընդունում, իսկ նրա խաղի կանոնները  ընդհանրապես խաղի կանոնների բացակայությունն է, այդ պարագայում դժվար է հաջողել»,-ասաց Միհրան Հակոբյանը: Վերջինիս խոսքով՝ գործող իշխանությունը կատարել է պատմական մասշտաբի հանցագործություն և դրանով ամրագրել են իրենց տեղը պատմության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր