00:00:00

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով Երևանում նշանակվել է նոր «գայի» պետի տեղակալ

22:19, 30 մարտ 2021 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   այսօր՝ մարտի 30-ին, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով Անդրանիկ Իսախանյանը ազատվել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչի պաշտոնից:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ա. Իսախանյանը նշանակվել է ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ՝ ժողովրդի խոսքով ասած՝ Երևանի «գայի» պետի տեղակալ: ՃՈ 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր