00:00:00

Թմրամիջոցի իրացում, հայտնաբերված 1 կիլոգրամից ավելի մարիխուանա․ ոստիկանների բացահայտումը

19:29, 30 մարտ 2021 Իրավական

[caption id="attachment_334695" align="alignleft" width="300"] OLYMPUS DIGITAL CAMERA[/caption] Մարտի 25-ի առավոտյան ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողներն օպերատիվ ճանապարհով տեղեկություններ ձեռք բերեցին, որ Եղեգիս գյուղի բնակիչ, 49-ամյա մի տղամարդ, նախնական պայմանավորվածության համաձայն, 23-ամյա մի երիտասարդի թմրամիջոց է իրացրելու։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Եղեգնաձորի ոստիկանները շտապեցին քաղաքի Երևանյան խճուղում գործեղ արագ սննդի կետերից մեկի մոտ, որտեղ նրանք պետք է հանդիպեին։ Քրեական հետախույզները դարանակալեցին, իսկ երբ տղամարդը թմրամիջոցով ծխախոտի տուփը փոխանցեց երիտասարդին, երկուսին էլ բռնեցին։ Երիտասարդի ձեռքում ծխախոտի տուփ կար, որի միջի թմրամիջոցներով փաթեթներից երկուսն ընկել էր, իսկ մյուս մասը մնացել տուփում: Նրա մասնակցությամբ, կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածով մի քանի փաթեթ՝ ընդհանուր 13 գրամից ավելի քաշով։ Երիտասարդը բերման ենթարկվեց բաժին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր