00:00:00

Արցախի դատախազությունն ուսումնասիրում է նախկին պաշտոնյաներին բնակարաններ նվիրելու իրավաչափությունը

15:57, 30 մարտ 2021 Իրավական

Արցախի գլխավոր դատախազությունում ուսումնասիրվում են պետական միջոցներով բնակարաններ ձեռք բերելու և նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց նվիրելու դեպքերի ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ հայտարարությունները: «Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում ուսումնասիրվում են սույն թվականի մարտի 29-ին դատախազություն մուտքագրված դիմումներում ներկայացված` նախկին տարիներին պետական միջոցներով բնակարաններ ձեռք բերելու և նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց նվիրելու դեպքերի ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ հայտարարությունները` բավարար հիմքերի առկայության դեպքում պետության գույքային շահերի պաշտպանության սահմանադրական գործառույթն իրացնելու նպատակով»,-հայտնում են իրավական կառույցից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր