00:00:00

300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը կքննարկվի ապրիլի 2-ին

14:20, 30 մարտ 2021 Իրավական

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, որոշել է հակասահմանդրական ճանաչված 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով գործը կարճելու վերաբերյալ հարցը քննարկել  ապրիլի 2-ին։ Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմից: Հաշվի առնելով, որ մեղադրող դատախազներից ոչ մեկը չի ներկայացել այսօր, դատարանը նիստը հետաձգեց մինչև ապրիլի 2-ը, ժամը 13։00։ Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանն անվավեր և հակասահմանադրական է ճանաչել Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, որը դրված է «Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման» քրգործի հիմքում։ Հոդվածը հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։ ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Սույն գործով դատավոր Խունդկարյանը հատուկ կարծիք է ներկայացրել որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր