Հանրապետությունում շարունակվում են գարնանացանի աշխատանքները։ Գյուղատնտեսությանփոխնախարար Աշոտ Հարությունյանը նշում է, որ գարնանացանի առումով տարին բավականիննպաստավոր էր. ունեցանք մեղմ ձմեռ և երկարատև գարուն և այս պահի դրությամբ գյուղացին ավելի շատհող է մշակում, քան նախորդ տարի։
Հանրապետության որոշ տարածքներում դեռևս ցանք է կատարվում, այլ տեղերում՝ արդեն բույսերիվեգետացիոն աճն է սկսվել։
Աշոտ Հարությունյանի խոսքով՝ այս պահի դրությամբ կանխատեսումները դրական են, և եթե Արարատյանհարթավայրում սակավաջրության հարց չլինի, ապա գյուղատնտեսության համար նպաստավոր տարիկարող ենք ակնկալել։
Ընթացքի մեջ են պետական աջակցության ծրագրերը։ Այս տարի ՌԴ-ից ներկրվել է բարձրվերարտադրության հատիկաընդեղեն մշակաբույսերի սերմացու՝ 5-ական տոննա ոսպ, ոլոռ և սիսեռ, որոնքտրամադրվել են մասնագիտացված ֆերմերներին՝ դրանց վերարտադրությունը կազմակերպելու ևավելացած քանակություները հետագայում մյուս հողօգտագործողներին տրամադրելու նպատակով։
Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի իրականացման արդյունքում իրացվել է շուրջ 225 միավորգյուղտեխնիկա:
«Սա կարծում եմ աննախադեպ ծրագիր է, որովհետև վերջին տարիներին օգտագործվողտեխնիկան հիմնականում բավականին մաշված էր, և սրանով ֆերմերներըհնարավորություն են ունենում օգտվել ինչպես ռուսական, բելառուսական, եվրոպական,ամերիկյան արտադրության գյուղտեխնիկայից, որը կարծում եմ բերելու էարդյունավետության բարձրացմանը գյուղատնտեսության մեջ », - նշել է փոխնախարար ՌոբերտՄակարյանը։
Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է լիզինգի փորձնական ծրագիրիրականացնել գյուղատնտեսության այլ ճյուղերի զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ սառնարանայինտնտեսությունների, ջերմոցների, չորանոցների ստեղծման համար։
Գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում միայն 2018 թվականի ապրիլամսին, օպերատիվ տվյալներով, տրամադրվել է ավելի քան 1450 մլն դրամի 350 միավոր վարկ, մեկ վարկիմիջին չափը կազմել է 4,14 մլն դրամ:
Ծրագրին ակտիվորեն մասնակցում են հատկապես Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի ֆերմերները:
2018 թվականի ընթացքում արդեն 8 ընկերություն ավելի քան 2 մլրդ դրամի վարկի հայտ է ներկայացրելմթերման վարկերի սուբսիդավորման ծրագրից օգտվելու համար։
«Ստեղծվում է բարենպաստ միջավայր, որպեսզի վերամշակողները կարողանան օգտվել էժանռեսուրսից և գյուղացին կարողանա երաշխավորված իրացնել իր բերքը», -ընդգծել էփոխնախարարը:
Միաժամանակ Ռոբերտ Մակարյանը հորդորել է վերամշակող ընկերություններին և գյուղացիականտնտեսություններին սկսել պայմանագրերի կնքման գործընթացը։