00:00:00

ՀՀ Ազգային ժողովում խորհրդի նիստ է գումարվել

21:29, 27 ապրիլ 2018

Ապրիլի 27-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 7, մայիսի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 12 հարց: Խորհրդի որոշմամբ սահմանվել է մայիսի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր