00:00:00

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպանը

18:18, 11 մարտ 2021

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կիրսթի Նարինենը (նստավայրը՝ Հելսինկի): Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու առթիվ և արդյունավետ աշխատանք մաղթել: Նախագահը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկու բարեկամ երկրների փոխհարաբերությունների ամրապնդմանը: Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների միջև համագործակցության հնարավորություններին: Նշվել է, որ փոխգործակցության համար հեռանկարային են մասնավորապես գիտության, կրթության, բարձր տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներ: Նախագահ Սարգսյանն այս համատեքստում անդրարձել է նախագահական АТОМ (Advanced Tomorrow) նախաձեռնությանն ու դրա շրջանակում հնարավոր փոխգործակցությանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր