00:00:00

Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ

20:25, 26 փետրվար 2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 26-ին Երևանի ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Քննարկվել են շրջանի տեղահանված բնակչության սոցիալական առկա խնդիրները, դրանց լուծմանն ուղղված պետական և բարեգործական աջակցության ծրագրերը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ բարձրացված խնդիրները հնարավորինս ողջամիտ ժամկետներում լուծելու համար Կառավարությունը գործադրելու է բոլոր ջանքերը: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր