00:00:00

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 38 հարց, որից 32-ը չի զեկուցվում. Եւս 1 հարց գաղտնի է (ուղիղ)

11:03, 25 փետրվար 2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ փետրվարի 25-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 38 հարց, որից 32-ը չի զեկուցվում: Եւս մեկ հարց գաղտնի է: Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը. -              «Ընդերքաբանի Արեգի տեղամաս» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին, -              Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԴԱՄԱԼԱ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին, -              Մառլեն Արթուրի Յոլչյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին եւ այլ հարցեր:   https://www.youtube.com/watch?v=14PsrG54f8k&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր