00:00:00

Նիկոլ Փաշինյանը հիստերիա է բարձրացրել կառավարության շենքում, բղավել, որ միայն արյամբ է հնարավոր կապել բոլորին. Գաբրիելյանով

11:52, 24 փետրվար 2021

Նիկոլ Փաշինյանի շրջապատից իմ աղբյուրները մանրամասներ են հայտնում ոստիկանական գործողություններից, որոնք կազմակերպվեցին կառավարության մոտ փետրվարի 23-ին: Տելեգրամյան իր ալիքում գրում է Արամ Գաբրիելյանովը: «Այն բանից հետո, երբ ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարեց կառավարության մասնաշենքի արգելափակման մասին, Նիկոլը հիստերիա է բարձրացրել՝ հայտարարելով․ «Սա իմ երկիրն է, ես եմ այստեղ ամեն ինչ որոշում, այլ ոչ թե մի խումբ երևանցի դուրսպրծուկներ»: Դրանից հետո նա իր մոտ է կանչել Ոստիկանության 5 ղեկավարների ու վերջնագրով պահանջել դաժան կերպով պատժել Սաղաթելյանին ու ցուցարարներին. «Թե դուք ցանկանում եք, որ ես պատմեմ, թե ինչպես եք հրաժարվել կռվել Արցախում»,-ասել է նա: Ոստիկանության ղեկավարությունը 5 հոգուց կազմված շտաբ է ստեղծել: Բոլոր 5-ը, վախենալով խայտառակվելուց, երդվել են հավատարիմ լինել Փաշինյանին ու խոստացել են ստիպել հայաստանյան ոստիկանությանը կանգնել վարչապետի կողքը: Նիկոլը խորհրդակցությունն ավարտել է բղավելով՝ միայն արյամբ է հնարավոր կապել բոլորին: Ցուցարարների դեմ պայքարի շտաբում 5 մարդ կա, ովքեր ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ են: Ոստիկանապետ Վահե Ղազարյան Ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյան Ոստիկանապետի տեղակալ Վարդան Մովսիսյան Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյան Ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր