00:00:00

Boeing 737 օդանավում ուղևորներ չեն եղել, օդաչուներն օտարերկրյա քաղաքացիներ են. պարզաբանում

16:07, 23 փետրվար 2021

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում նշվում է. «Հաշվի առնելով հանրության մոտ առաջացած մի շարք հարցերը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ նշված օդանավում ուղևորներ չեն եղել, իսկ օդաչուներն եղել են օտարերկրյա քաղաքացիներ: Թռիչքը կրել է տեխնիկական բնույթ, վայրէջքի մասին տեղեկատվությունը քննության փուլում է: Չարտոնված թռիչքուղու և չարտոնված վայրէջքի վերաբերյալ Կոմիտեում ընթանում է քննություն: Ելնելով քննության շահերից՝ Կոմիտեն կտեղեկացնի վերջնական արդյունքների մասին, քննության ավարտից հետո»: Հիշեցնենք, որ 2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվում են լուրեր, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է: Քաղավիացիայի կոմիտեն չի հերքել առևանգման լուրը՝ միայն նշելով, թե օդանավի գտնվելու վայրը իրենց հայտնի է, և կոմիտեն սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր